479.46
6.83
448.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ոստիկանությունը ներկայացրել է ցմահ բանտարկության դատապարտված երկու անձանց փախուստի մանրամասները

17:01
30 Նոյեմբերի 2009

Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկից ցմահ բանտարկության դատապարտված երկու անձանց փախուստի մանրամասները։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, 43-ամյա Սողոմոն Քոչարյանը և 34-ամյա  Մհեր Ենոքյանը ՔԿՀ զբոսահրապարակի տանիքի ճաղավանդակը տեղահան անելով, պարանի միջոցով անցնելով ահազանգման համակարգի և արտաքին քողարկող պատի վրայով` դիմել են փախուստի:

Հաղորդագրության համաձայն՝ Սողոմոն Քոչարյանը 1995 թվականին դատապարտվել է այլ հանցագործություն թաքցնելու կամ դրա կատարումը թեթևացնելու նպատակով երկու և ավելի մարդկանց սպանության համար։

Նոյեմբերի 29-ին Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր. 355 հոդ. 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (փախուստ ազատազրկման վայրից, ձերբակալվածների պահման վայրից):

Միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հայտնաբերվել և առգրավվել են փախուստի համար օգտագործված բոլոր իրեղեն ապացույցները, նշանակվել են փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել փախուստի դիմած բոլոր անձանց հայտնաբերման և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

Պարզվում է պաշտոնատար անձանց շրջանակն, ում անուշադրության կամ համագործակցության պատճառով սպանության համար դատապարտվածները կարողացել են փախուստ իրականացնել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
27 Մայիսի 2022
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
ՀՀ փոխվարչապետը հայտնել է, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպմանը
14:19
27 Մայիսի 2022
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ
12:08
27 Մայիսի 2022
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու համագործակցությանը վերաբերող հարցեր
21:54
26 Մայիսի 2022
Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել
Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել
14:10
25 Մայիսի 2022
Մոսկվայում հայտնել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ հանդիպման ժամկետները
Մոսկվայում հայտնել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովի երկրորդ հանդիպման ժամկետները
15:08
24 Մայիսի 2022
«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել». ԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևին
«ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել». ԱԽ քարտուղարը պատասխանել է Ալիևին
12:40
24 Մայիսի 2022
Ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում. ընդդիմություն
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ կուսակցությունների որոշ ակտիվիստների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում
13:32
20 Մայիսի 2022
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը
15:13
19 Մայիսի 2022
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը
14:52
17 Մայիսի 2022
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
Երևանում հայտնել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի առաջիկա հանդիպման մասին
11:36
17 Մայիսի 2022
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը
Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում կանցկացվի Հայաստան–ԵՄ գործընկերության խորհրդի նիստը