411.99
4.03
390.88
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ՀՕՊ մարտական հաշվարկները պատրաստ են ցանկացած մարտական առաջադրանքի. ՊՆ

13:52
30 Նոյեմբերի 2009

Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի մարտական հաշվարկները պատրաստ են կատարելու ցանկացած մարտական առաջադրանք:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հենակետերում այս մասին զեկուցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզ հակաօդային պաշտպանության զորքերի դիվիզիոններ ու մարտկոցներ կատարած աշխատանքային այցի ընթացքում։

«Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացավ մեր երկրի օդային սահմանները հսկող ստորաբաժանումների ծառայությանը, մարտական պատրաստականությանը և սոցիալ-կենցաղային պայմաններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախարարը հանդիպեց և զրուցեց նրանց հետ, հետաքրքրվեց ծառայության առանձնահատկություններով, պարտականությունների իմացությամբ, առաջադրված խնդիրների կատարման պատրաստակամությամբ, ինչպես նաև հրամանատարական կազմին հանձնեց անվանական ժամացույցներ։

Սեյրան Օհանյանը եղավ նաև մարտական դիրքերում, որտեղ զօր ու գիշեր մարտական հերթապահություն են իրականացնում զինծառայողները` հսկելով իրենց վստահված օդային սահմանը:

Զինվորներից հետաքրքրվելով մարտական հերթապահության արդյունքներով` նախարարը նրանց մաղթեց կամք ու կորով և խաղաղ ծառայություն:

Աշխատանքային շրջայցի ավարտին նախարարը եղավ նաև Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում: Շրջելով վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներում` Սեյրան Օհանյանը ծանոթացավ բուժհաստատության տեխնիկական հագեցվածությանը, զրուցեց բուժծառայողների և այնտեղ բուժվող զինվորների հետ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից