ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը կփոխարինի Արմեն Սմբատյանին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանի պաշտոնին, գրում է «Հրապարակ» թերթը:
Թերթի տեղեկատվության համաձայն՝ ՀՀ նախագահն արդեն վաղուց Սմբատյանին փոխարինող էր փնտրում, և վերջապես գտնվել է հարմար թեկնածու, որի նշանակմանը համաձայն է նաև պաշտոնական Մոսկվան:
ՀՀ և ՌԴ կառավարությունները կփոխանակեն նոր դեսպանի նշանակման ագրեմանը:-0-