431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մի շարք քաղաքական կուսակցությունների հետ միասին մտադիր է գործողությունների ծրագիր մշակել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում

15:04
27 Նոյեմբերի 2009

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մտադիր է դեկտեմբերի 1-ին հանդիպում անցկացնել հանրապետության մի շարք քաղաքական կուսակցությունների հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում համատեղ գործողությունների ծրագիր մշակելու նպատակով, ասաց կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

«Դեմոկրատական կուսակցությունը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին այն տեսքով, որով դրանք ներկայացվել են վավերացման, և մոտ ժամանակներս մենք մտադիր ենք այլ կուսակցությունների հետ միասին այդ ուղղությամբ մի շարք քայլեր ձեռնարկել», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը:

Նա պարզաբանեց, որ հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնց թվում են նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը,  «Ժառանգություն» և «Նոր ժամանակներ» կուսակցությունները, կքննարկվի հետագա գործողությունների վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը կներկայացվի հանրությանը:

Խոսելով արձանագրությունների մասին՝ Սարգսյանը նշեց, որ փաստաթղթերը պարունակում են անգրագետ ձևակերպումներ, ինչն անընդունելի է միջազգային դիվանագիտական պրակտիկայում:

«Փաստաթղթերում կան դրույթներ, որոնք հակասում են Անկախության հռչակագրին, և անհրաժեշտ է դրանք վերանայել՝ ելնելով Հայաստանի պետական և ազգային շահերից», - ասաց նա:

Կուսակցության առաջնորդի խոսքերով՝ այդ հարցին անհրաժեշտ է շատ լուրջ մոտենալ, քանի որ եթե հայ-թուրքական արձանագրությունների դրույթներն անվերապահորեն ընդունվեն, ապա Հայաստանը միջազգային հանրության աչքերում կկորցնի այն բավականին լուրջ հեղինակությունը, որին հասել է մի քանի տարիների ընթացքում:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նոյեմբերի սկզբին խորհրդարան առաջարկություն էր ներկայացրել հայ-թուրքական արձանագրությունների Հուշագրի մշակման վերաբերյալ, իսկ ավելի վաղ առաջարկել էր ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանների ճանաչման անհնարինությունը նախատեսող, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումը թույլ չտվող, ինչպես նաև դրա հետևանքների վերացման  գործընթացի դրույթներ։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան