Հայաստանն ու Սլովակիան համագործակցություն կհաստատեն կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերում

26.11.2009, 15:38
Հայաստանն ու Սլովակիան համագործակցություն կհաստատեն կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի հարցերում

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել «Հայաստանի և Սլովակիայի միջև կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրին:

Ինչպես կառավարական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը, նման համաձայանգիր Հայաստանն արդեն կնքել է մի քանի երկրների հետ, մասնավոևապես, ԵՄ պետությունների: -0-