Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամը պետք է լինի. պատգամավոր

25.11.2009, 15:58
Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամը պետք է լինի. պատգամավոր

Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամը պետք է լինի, կարծում է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Հրայր Կարապետյանը:

«Մենք պետք է ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամը լինենք, խորացնենք հարաբերությունները անդամ-պետությունների հետ»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Պատգամավորի կարծիքով, Հայաստանը նման ակտիվություն պիտի դրսևորի նաև ՆԱՏՕ-ի դեպքում: Սակայն Կարապետյանը կարծում է, որ այսօր Հայաստանի շահերին ավելի շատ համապատասխանում է համագործակցության զարգացումը ՀԱՊԿ շրջանակներում, որտեղ զարգանում է գործակցությունը գործընկերների հետ, համատեղ զորավարժություններ ու միջոցառումներ է անցկացվում:-0-