415.5
6.72
406.28
+26
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը կարևոր է Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացման շրջանում. հայ պատգամավոր

14:59
25 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը հատկապես կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացման այս փուլում, ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

ԵԱՀԿ-ում նախագահությունը  Հունաստանից Ղազախստանին կփոխանցվի 2010 թ.-ի հունվարի 1-ին:

«Ղազախստանը ստանձնում է ԵԱՀԿ-ի նախագահությունն այն ժամանակ, երբ Եվրոպայում քննարկվում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հարցը, իսկ այդ հարցը կարևոր է Հայաստանի համար, քանի որ այստեղ քննարկվում է ԵԱՀԿ-ի ապագան որպես կառույցի, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ», - չորեքշաբթի Երևանում ասաց Սաֆարյանը՝ ելույթ ունենալով Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կողմից կազմակերպված «ԵԱՀԿ-ում Ղազախստանի Հանրապետության կայանալիք նախագահությունը. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով սեմինարի ժամանակ:

Բացի այդ Սաֆարյանի խոսքերով՝ Ղազախստանն ու Հայաստանը 2010 թ.-ին կարող են ավելի սերտ կապեր հաստատել, հատկապես՝ միջխորհրդարանական կապերի գծով:

«Կարծում եմ, որ հաջորդ տարի հնարավոր կլինի փոխանակել երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները», - ավելացրեց նա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Ղազախստանն աշխարհիկ պետություն է, ազդեցություն ունի ինչպես մահմեդական, այնպես էլ քրիստոնյա աշխարհի վրա, և հայկական կողմը պետք է դա օգտագործի:

«Մենք ակնկալում ենք մի շարք երկրների, այդ թվում նաև Ղազախստանի դիրքորոշումների փոփոխություն Ղարաբաղի հարցում քվեարկությունների  ժամանակ», - ընդգծեց նա՝ կարծիք հայտնելով, որ Ղազախստանը կարող է փոքր-ինչ մեղմել իրավիճակն ու մահմեդական երկրների դիրքորոշումն ավելի օբյեկտիվ դարձնել:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:11
09 Օգոստոսի 2022
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
11:25
09 Օգոստոսի 2022
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
20:09
05 Օգոստոսի 2022
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
14:14
05 Օգոստոսի 2022
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
12:35
04 Օգոստոսի 2022
«Պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան». հենց այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. այսօր պաշտոնապես ասում եմ. այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկությունն իրականացնել դեպի Նախիջևան. ՎԻԴԵՈ
23:43
03 Օգոստոսի 2022
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին (ՎԻԴԵՈ)
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին. ՎԻԴԵՈ
13:54
03 Օգոստոսի 2022
Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ
15:58
02 Օգոստոսի 2022
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
15:33
02 Օգոստոսի 2022
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի
10:44
28 Հուլիսի 2022
Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է. ՌԴ ԱԳՆ փոխխոսնակ
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ռուսաստանի համար գլխավորը Հարավային Կովկասում «թաքուն խաղեր» թույլ չտալն է
13:15
26 Հուլիսի 2022
Բանակցություններ են ընթանում Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացման շուրջ․ Աղաջանյան
Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում
10:15
22 Հուլիսի 2022
Թուրքիայի ԱԳ նախարար. Անկարան Երևանից հստակ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց է սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է։ Իրենք ամեն մի քայլ Ադրբեջանի հետ են համապատասխանեցնում՝ կուզի Հայաստանը, թե ոչ, իրականությունը դա է