Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը նախօրեին միջեկեղեցական և հովվապետական եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Հաղորդագրության համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկատարի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում կառուցված փոքր եկեղեցու գմբեթի խաչի օծումը:
Այցի ընթացքում Գարեգին Բ-ն հանդիպում կունենա նաև Համայն Ռուսիո և Մոսկվայի Կիրիլ Պատրիարքի հետ:--0--