Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-27-ը Ճապոնիայի կառավարության հրավերով պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Այցելության ընթացքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, ԱԳ նախարար Կացույա Օգատայի հետ», - ասվում է տեղեկատվության մեջ:
Բացի այդ նախարար Նալբանդյանը ելույթով հանդես կգա Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաև Ճապոնիայի խորհրդարանում և Ճապոնական արտաքին առևտրի կազմակերպությունում:-0-