Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը 24-ի է հասել. Առողջապահության նախարարություն

23.11.2009, 15:50
Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը 24-ի է հասել. Առողջապահության նախարարություն
Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը 24-ի է հասել. Առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը 24-ի է հասել, ասվում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ A/H1N1 գրիպի կասկածով 5 հայ հիվանդներից վերցված նմուշների անալիզների հետազոտությունը, որն արվել էր Լոնդոնի լաբորատորիայում, դրական արդյունքներ է տվել:

Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:-0-