Քրեական գործ է հարուցվել ոստիկանության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ

23.11.2009, 12:57
Քրեական գործ է հարուցվել ոստիկանության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ
Քրեական գործ է հարուցվել ոստիկանության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ

Տավուշի մարզի դատախազությունում  հարուցվել է քրեական գործ` ոստիկանության` Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատարի նկատմամբ` պաշտոնեական կեղծիքի, փատատթղթեր կեղծելու և սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես` պարզվել է, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, ոստիկանության` Տավուշի մարզային վարչության ուղեկցող ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Ս. Ենգիբարյանը, նախնական համաձայնության գալով Գետահովիտ գյուղի գյուղապետ Ս. Ղազարյանի և գյուղապետարանի քարտուղար Կ. Դավթյանի հետ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկանքներ և  նախկին գյուղխորհրդի գործկոմի որոշման կեղծ քաղվածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ կեղծ փաստաթղթերը Իջևան քաղաքի «Արցախ»  ռեստորանին հարակից 0.8 հա հողամասի նկատմամբ  իր սեփականության իրավունքը  ճանաչելու հայցադիմումի հետ     Ս. Ենգիբարյանը  ներկայացրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այնուհետև  որպես հայցվոր հանդես է եկել դատարանում և շահադիտական նպատակներով սուտ ցուցմունք տվել` ներկայացնելով արհեստական ապացույցներ:

Նախաքննություն վարում է Հատուկ քննչական ծառայությունը:--0--