ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի կարճատև աշխատանքային այցով մեկնել է Իտալիա, «Նովոստ-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատինիի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիի հետ», - ասվում է տեղեկատվության մեջ:
Նախատեսված է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախարար Նալբանդյանի դասախությունը Իտալիայի Սենատում: -0-
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար