ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հայտնի ուրուգվայցի մարզիչ, հայազգի Սերխիո Մարգարյանին է տեսնում:
«Ես արդեն ուղարկել եմ իմ առաջարկը Սերխիո Մարգարյանին: Իմ կարծիքով, մենք բավական լավ ֆինանսական առաջարկ ենք արել: Ցանկալի կլիներ, որ Սերխիոն մեզ դրական պատասխան տար և ղեկավարեր Հայաստանի հավաքականը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հայրապետյանը:
Նա տեղեկացրեց, որ Ֆեդերացիան մինչև դեկտեմբերի 10-ը կստանա Մարգարյանի պատասխանը:
Հայրապետյանը հիշեցրեց, որ սա Մարգարյանին ուղղված արդեն երրորդ առաջարկն է: Նախորդներն արվել էին 2002-ին և 2004-ին:-0-