ՀՖՖ նախագահը հայկական հավաքականների 2009թ.-ի ելույթներն անբավարար է համարում

20.11.2009, 16:42
ՀՖՖ նախագահը հայկական հավաքականների 2009թ.-ի ելույթներն անբավարար է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2009 թ.-ին հայկական հավաքականների մրցելույթներն անբավարար է համարում:

«Հավաքականների ելույթները գնահատում եմ անբավարար, քանի որ նրանք չեն արդարացրել մեր սպասումները: Մեր հավաքականներն ընդհանուր առմամբ վատ են հանդես եկել: Բնականաբար կան դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, բայց ամեն դեպքում հավաքականները անհաջող են խաղացել»,- ուրբաթ լրագրողներին ասաց Հայրապետյանը:

Ընդ որում նա նշեց, որ լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ մյուս տարի հայ ֆուտբոլիստներն ավելի հաջող հանդես կգան:

Նրա խոսքով, նման լավատեսության համար հիմք են հանդիսանում, մասնավորապես, ՀՀ երիտասարադական հավաքականի վերջին խաղերը, որը Էստոնիայի և Իռլանդիայի հետ խաղերում ուժեղ թիմային ոգի և հաղթանակի ձգտում է դրսևորել:

Միևնույն ժամանակ Հայրապետյանը դրական գնահատեց Հայաստանի 2009 թ.-ի ավարտված առաջնությունը:

«Հայաստանի առաջնությունը նորմալ եմ գնահատում: Առաջնությունն անցել է բավականին հետաքրքիր և լարված պայքարում: Առաջատարներն ու դուրս մնացածները մինչև վերջ պայքարել են»,- ընդգծեց նա: 

Հայրապետյանը հայտնեց, որ շարունակվում է հայազգի արտասահմանցի ֆուտբոլիստներին Հայաստանի հավաքական ներգրավելու գործընթացը:

Ինչ վերաբերում է լեգիոներների ներգրավմանը Հայաստանի առաջնությունում, ապա, ՀՖՖ նախագահի խոսքով, այժմ չկան ուժեղ արտասահմանցի ֆուտբոլիստներ, որոնց հնարավոր լիներ ներգրավել Հայաստանի հավաքականում՝ առանց ՖԻՖԱ-ի պահանջները խախտելու: -0-