Հայ դպրոցականները գիտելիքների մակարդակով զգալիորեն գերազանցում են իրենց ադրբեջանցի հասակակիցներին, կարծում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հայ և ադրբեջանցի աշակերտների հանրակրթության որակի տեսակետից մեր երկրի ցուցանիշները գերազանցում են ոչ միայն ադրբեջանական ցուցանիշներին, այլև՝ Եվրամիության մի շարք անդամ-երկրներին», - ուրբաթ լրագրողներին ասաց նախարարը:
Աշոտյանը նշեց, որ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ բարձրագույն կրթության ոլորտում Երևանի պետական համալսարանը 60 կետով գերազանցում է Բաքվի պետական համալսարանին:
«Ուսում ստացող օտարերկրյա ուսանողների թվի տեսակետից Հայաստանի ցուցանիշները լավագույնն են ոչ միայն ադրբեջանական բուհերի, այլև Հայաստանի այլ հարևան երկրների համեմատ», - տեղեկացրեց նախարարը:
Խոսելով հայկական գիտության զարգացման մասին՝ Աշոտյանը ընդգծեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հատուկ կրթաթոշակներ է սահմանել իսլամագիտության խնդիրների ուսումնասիրման համար:
«Մեր ուսանողները հնարավորություն կստանան նաև ուսում ստանալ արաբական երկրներում», - ասաց նախարարը:-0-