Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թույլ կտա ստեղծել կրթության և գիտության հարցերի համատեղ ենթահանձնաժողով

20.11.2009, 14:07

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թույլ կտա ստեղծել կրթության և գիտության հարցերի համատեղ ենթահանձնաժողով, լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայ-թուրքական արձանագրությունենրի վավերացման դեպքում հնարավոր է ստեղծել կրթության և գիտության հարցերի համատեղ ենթահանձնաժողով, քանի որ այն ևս հումանիտար համագործակցության կարևոր հարթություններից մեկն է», - ասաց Աշոտյանը:

Նրա խոքերով՝ կրթությունը կամուրջ է քաղաքակիրթ և միջմշակութային երկխոսության համար:

«Համոզված եմ, որ հաջորդ տարի ՀՀ կրթության ոլորտում ներգրաված միջոցների կառավարման օպտիմալացման և արդյունավետ օգտագործման միջոցով մենք կկարողանանք ցուցանիշների համապատասխան աճ ապահովել», - ասաց Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի համար կարևոր է ամփոփել նախորդ տարիների ընթացքում կրթության ոլորտում խոշոր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները:

Նախարարը նաև նշեց, որ Հայաստանի համար կրթության բոլոր մակարդակներում՝ սկսած նախարարությունից ընդհուպ մինչև տարրական կառույցներ, ամենամեծ խնդիրը մտածելակերպի փոփոխությունն է, կրթության համակարգի վերագնահատումը՝ որպես հասարակության շարժիչ ուժ և երկրի հետագա զարգացման միակ ռեսուրս:-0-