Հայաստանի նախագահը Տիտալ Ջնդոյանին նշանակել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
13:55
20 Նոյեմբերի 2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել Տիտալ Ջնդոյանին ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Ջնդոյանը նշանակվել է վեց տարի պաշտոնավարման ժամկետով։--0--