431.08
4.38
402.99
-4
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիկացի երկու կոնգրեսական միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբին

11:22
20 Նոյեմբերի 2009

Դեմոկրատ Քրիս Մերֆին և  հանրապետական Զաքա Ուոմպան միացել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):

Այժմ խմբի կազմում է 148 կոնգրեսական: Կոնգրեսական Մերֆին վերընտրվել է երկրորդ անգամ Քոննեքթիքութ նահանգից և Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի համահեղինակներից է:

Կոնգրեսական Ուոմպան ևս Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծերից մեկի համահեղինակն է: Նա ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեի անդամ է:

Ամերիկայի հայկական համագումարը Ուոմպայի դերը համարում է բացառիկ Հայաստանի հուսալի ֆինանսավորման ապահովման տեսակետից, որն ուղղված է Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող շրջափակման տնտեսական հետևանքների փոխհատուցմանը:

«Ամերիկայի հայկական համագումարի ջանքերը շարունակում են իրենց պտուղները տալ Կապիտոլիումի բլրի վրա: Մենք հուսով ենք համագործակցել կոնգրեսականներ Մերֆիի ու Ուոմպայի հետ հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում», - ասել է ԱՀՀ-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Նա նշել է, որ Հայաստանը խիզախ քայլ է կատարել՝ մերձեցման գնալով Թուրքիայի հետ, և ԱՄՆ-ն կարևոր դեր է խաղում շրջափակման վերացման և առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

1972 թ.-ին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը հայկական խոշոր լոբբիստական կազմակերպություն է Վաշինգտոնում, որի գործունեությունն ուղղված է հասարակական գիտակցության խթանմանն ու Հայոց հարցում իրազեկման բարձրացմանը:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան