Ռուսաստանը չի շաղկապում Ղարաբաղի խնդիրն ու հայ-թուրքական կապերը. ԱԳՆ

Ռուսաստանը չի շաղկապում ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական մերձեցման գործընթացները, հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից
Նեստերենկոյի խոսքերով` Հայաստանի որոշ ԶԼՄ-ներում հայտնվել են պնդումներ այն մասին, որ Մոսվկայում «փոխել են դիրքորոշումը և այժմ շաղկապում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական մերձեցման գործընթացները»:
«Դա թյուրիմածություն է: Ռուսական տեսակետը բազմիցս պարզաբանվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից: Այն անփոփոխ է: Խոսքը երկու տարբեր գործընթացների մասին է», - ասել է Նեստերենկոն, ում խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի կայքիn:
Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հայկական իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ գոյություն ունեն Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում ամրագրված պայմանավորվածությունները, և նրանք որևէ նախապայմաններ, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների կապի մասին չեն պարունակում:
Նեստերենկոն նշել է, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի կողմից ստորագրված երկկողմ փաստաթղթերին, «որոնք սահմանում են պետական հարաբերությունների առաջխաղացմանն ու համախարփակ կարգավորմանն ուղղված կողմերի հետագա գործողությունները»:
«Համոզված ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական կապերի հաստատումն օբյեկտիվորեն պետք է նպաստի Անդրկովկավում խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդող հետագա քայլերին», - նշել է դիվանագետը:
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտութանը, ապա չնայած պահպանվող տարաձայնություններին՝ կողմերին հաջողվել է հասնել որոշակի առաջխաղացման հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործում», - նշել է Նեստերենկոն:
Պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ Մոսկվան կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար գլխավոր պատաստանատվություն պետք է կրեն ադրբեջանցիներն ու հայերը:
«Ռուսաստանը կաջակցի խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի ներգրավված բոլոր կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության ձեռքբերման դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավոր», - պարզաբանել է նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-