«ՀԱՊԿ ինստիտուտ» ոչ կոմերցիոն կազմակերպության մասնաճյուղի հանդիսավոր բացումը Հայաստանում կկայանա երեքշաբթի՝ նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի ազգային ներկայացուցչությունից, բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով ելույթ կունենան ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարայնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդուժան:
Հենց նույն օրը կլոր սեղանի ձևաչափով կանցկացվի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն» թեմայով նիստ:
Նիստին կմասնակցեն ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարայնը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդուժան, ինչպես նաև «ՀԱՊԿ ինստիտուտի» ներկայացուցիչները:
Նախատեսվում է նաև Բաղդասարյանի և Բորդյուժայի մամուլի ասուլիսը: -0-