Տիգրան Սարգսյանը կմեկնի Յալթա` մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
15:34
19 Նոյեմբերի 2009
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Յալթա` մասնակցելու ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք։--0--
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում