ՀՀ ոստիկանապետը բարձր է գնահատում համագործակցությունը Լեհաստանի ոստիկանության հետ

18.11.2009, 19:26
ՀՀ ոստիկանապետը բարձր է գնահատում համագործակցությունը Լեհաստանի ոստիկանության հետ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը բարձր է գնահատում Լեհաստանի ոստիկանության հետ համագործակցությունը, ասվում է հանրապետության Ոստիկանության պաշտոնական կայքում տեղակայված տեղեկատվության մեջ:

Ալիկ Սարգսյանն այս մասին հայտնել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պշեմիսլավ Գրոբովսկու հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ժամանակ Ալիկ Սարգսյանը բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության և Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի և վարչակազմի նախարարության միջև առկա համագործակցությունն ու անդրադառնալով արդեն իսկ կատարված աշխատանքներին` հույս հայտնեց, որ փոխհամագործակցության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերը ևս կնպաստեն երկու երկրների ուժային գերագեսչությունների համագործակցությանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Լեհաստանի ոստիկանական մարմինների փոխգործակցության ոլորտները:

Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պշեմիսլավ Գրոբովսկին շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին` ջերմ ընդունելության համար:

Հանդիպումն անցավ փոխըմբռնման մթնոլորտում:-0-