Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը 21-ի է հասել. Առողջապահության նախարարություն
18.11.2009,
15:42
Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը 21-ի է հասել. Առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը 21-ի է հասել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
«Նախորդ օրը գրանցվել է A/H1N1 վիրուսով հիվանդացության ևս 6 դեպք»,- նշեց նա:
Նրա խոսքով, 12 հիվանդ արդեն ստացել է համապատասխան բուժում և դուրս գրվել հիվանդանոցից, մնացածները բուժվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը բավարար է:
Հինգ հիվանդների լաբորատոր հետազոտությունների նմուշներն արդեն ուղարկվել են Լոնդոնի ռեֆերենս-լաբորատորիա և պատասխանը սպասվում է մեկ ամսից: -0-