Հայ հրշեջները երկու մանկահասակ երեխա են փրկել Երևանի կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ

18.11.2009, 13:46
Հայ հրշեջները երկու մանկահասակ երեխա են փրկել Երևանի կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ

Հայ հրշեջները մեկ կին և երկու մանկահասակ երեխա են փրկել Երևանի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ, չորեքշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Նոյեմբերի 18-ին, ժամը 05.41-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

Հրդեհի հետևանքով հյուրասենյակում այրվել են բազմոցը, պահարանը, հեռուստացույցը, 2 բազկաթոռ 2 սեղան: Հրշեջ-փրկարարների կողմից բնակարանից դուրս են բերվել 36-ամյա Մարինա Ահարոնյանը, 3 տարեկան Վիկտորիա Հակոբյանը և 2009 թ.-ին ծնված Ռուզաննա Հակոբյանը:-0-