431.08
4.38
402.99
-5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում խստացվել է աճող սերնդի դաստիարակության վերահսկողությունը

13:19
18 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավորները չորքեշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ ու լրացումներ մտցրեցին «Երեխայի իրավունքների մասին» օրենքում:

Ինչպես ասաց օրինագծի համահեղինակ, հայկական խորհրդարանի փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, ուղղումններով առաջարկվում է ընդլայնել երեխաների համար արգելված տեղեկատվության ու գրականության ցանկը:     

Փոփոխություններով առաջարկվում է բռնություն, դաժանություն, մարդկային արժանապատվության ստորացում քարոզող, երեխայի վրա բացասաբար ազդող և հանցագործությունների դրդող տեղեկատվությունից ու գրականությունից բացի արգելել նաև այն նյութերը, որոնք բացասաբար են ազդում երեխայի առողջության, ֆիզիկական և մտավոր զարգացման, դաստիարակության վրա:  

Ինչպես տեղեկացրեց Պետրոսյանը, փոփոխություններով աջաջարկվում է նաև արգելել հեռուստատեսությամբ այն հաղորդումների ցուցադրությունը, որոնք վարկաբեկում են ընտանիքի ինստիտուտը, նպաստում հանցագործությունների կատարմանը, ինչպես նաև սահմանափակել այն հեռուստառադիո հաղորդումների հեռարձակման ժամերը, որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների վրա: Հեղինակների առաջարկների համաձայն՝ նման հաղորդումները կարող են հեռարձակվել միայն գիշերային ժամերին՝ գիշերվա 12-ից մինչև առավոտյան 6-ը:       

Հայ խորհրդարանականները քննարկման ժամանակ սատարեցին համահեղինակների առաջարկները՝ նշելով, որ հայկական հեռուստատեսությունում ներկայում նկատվում է այն հաղորդումների և ֆիլմերի գերակայությունը (այդ թվում հայրենական արտադրության սերիալների), որոնք բացասաբար են ազդում երեխաների վրա և հաճախ անբարոյական կենսաձև են քարոզում:     

2009թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների թիվը շուրջ 900 հազար է կազմում այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության ողջ քանակը 3 մլն 240,7 հազար մարդ է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան