411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին ստացվել է 629,1 միլիոն դոլար

10:22
18 Նոյեմբերի 2009

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով ստացվել է 629,1 միլիոն դոլարի ոչ կոմերցիոն բնույթի միջոց, ինչը 37,3 տոկոսով պակաս է 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ (1003 միլին դոլար):

Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատվական ամփոփագրում:

Միաժամանակ միայն սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 93,7 միլիոն դոլար կամ ֆիզիկական անձանց հաշվին ստացված բոլոր միջոցների 82,1 տոկոսը:

Միաժամանակ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ռուսաստան փոխանցվել է 68,1 միլին դոլար 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի 87,5 միլիոն դոլարի համեմատ (22,2 տոկոսի կրճատում):

Արդյունքում ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված միջոցների մաքուր հոսքը կազմել է 561,1 միլիոն դոլար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 915,4 միլիոն դոլարի համեմատ, այսինքն անկումը կազմել է 38,7 տոկոս:

Փաստորեն, Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստան ֆիզիկական անձանց հաշվին փոխանցվող ոչ կոմերցիոն բնույթի բոլոր միջոցների 80 տոկոսը կամ երկրից կատարված բոլոր փոխանցումների 50,7 տոկոսը, իսկ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստան փոխանցվող միջոցների մաքուր հոսքում հունվար-սեպտեմբերին կազմել է 86 տոկոս:

2008 թ.-ի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են. համապատասխանաբար, 83,2, 50,2 և 88,8 տոկոս (1 դոլարը 387,48 դրամ է):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից