423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայ հեռուստադիտողը ազգային արտադրանքն է նախընտրում. Շվիդկոյ

17:03
17 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հեռուստադիտողը մեծամասամբ նախընտրում է ազգային արտադրանքը, ասաց ՌԴ նախագահի Միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի նախագահ Միխայիլ Շվիդկոյը:   

«Այսօր Հայաստանում փոխվել է հայկական հեռուստատեսություն դիտելու կառուցվածքը, և հայ հեռուստադիտողը մեծամասամբ նախընտրում է ազգային արտադրանքը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Շվիդկոյը:

Նրա խոսքերով՝ հայ հանդիսատեսը դիտում է մինչև 60 տոկոս ազգային սերիալները, որոնք դուրս են մղում ռուսական սերիալները: 

Ընդ որում Շվիդկոյը նշեց, որ վերջին երկու-երեք տարում փոխվել է հեռուստատեսության կառուցվածքը, այդ իսկ պատճառով այստեղ խելամիտ կլիներ մտածել կամ համարտադրանքի, կամ լրագրողների նորմալ վերապատրաստման կամ պատրաստման մասին:

«Հիմնական խնդիրն այն է, որ տաղանդավոր մարդիկ շատ են, իսկ տեխնոլոգիապես այդ մարդիկ պատրաստ չեն այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում ժամանակակից աշխարհում»,- պարզաբանեց նա:

Հիմնադրամի ղեկավարը նշեց, որ հաջորդ տարի Ռուսաստանում հայկական հեռուստատեսության օրերի ժամանակ անդրադարձ կլինի համագործակցության ու զարգացման տարբեր մոտեցումներին, քանի որ Ռուսաստանում շուրջ 2,5 մլն հայեր են ապրում, այդ իսկ պատճառով խելամիտ կլիներ հարաբերություններ հաստատել տարածաշրջանային հեռուստատեսային ընկերությունների հետ, ինչը մեծ հնարավորություններ կբացի բազմակողմանի զարգացման համար:   

Հայաստանում նոյեմբերի 16-19-ը ռուսական հեռուստատեսության օրեր են անցկացվում: Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանի Առաջին ալիքի Լրատվական ծրագրերի տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը, հեռուստահաղորդավարուհի Արինա Շարապովան, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

Պատվիրակության այցի ընթացքում ծրագրվում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի և հայկական չորս առաջատար հեռուստաալիքների՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, ինչպես նաև «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքների միջև «Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի» ստորագրում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ