ՀՀ Սյունիքի մարզում որսի ժամանակ տեղի է ունեցել պատահական սպանություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը:
Շաբաթ օրը ժամը 15.30-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունքից Կապանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Լեռնաձոր գյուղի դիմացի սարալանջի «Քաշին ձոր» կոչվող տարածքում սպանություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժ.13.00-ի սահմաններում, 36-ամյա Մխիթար Հ.-ն որս կատարելու ժամանակ իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տիպի 7,62 x 39 մմ տրամաչափի հրացանից անզգուշությամբ կրակել է 30-ամյա Կարեն Նավասարդյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինը մահացել է:
Մխիթար Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:-0-