ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոս Անջելեսում նոյեմբերի 6-8-ն անցկացված օտարալեզու հայ գրողների երրորդ կոնֆերանսը հագեցած էր, ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի գրողների միության ղեկավար Լևոն Անանյանը։
Անանյանի խոսքերով՝ կոնֆերանսի տեղն ընտրվեց այն պատճառով, որ Ամերիկյան աշխարհամասը միշտ այդ միջոցառումների գոտուց դուրս է եղել, և Ամերիկայում բնակվում է ավելի քան 60 հայ գրող։
Գրողների միության ղեկավարը նշեց, որ կոնֆերանսին մասնակցել են ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներ, այնպես էլ երիտասարդ գրողներ։
«Դա հույս է տալիս, որ մենք կունենանք հայկական գրական ավանդույթների արժանի շարունակողներ»,- ասաց Անանյանը։
Անանյանի խոսքերով՝ կոնֆերանսը շատ արդյունավետ էր, կազմակերպվել են ընթերցողների և գրողների հանդիպումներ, որոնք շատ հետաքրքիր էին երկու կողմերի համար։
Նա նշեց, որ կոնֆերանսին ներկա են եղել օտարալեզու և հայալեզու գրողներ, ինչը հանդիպումներն ավելի հետաքրքիր է դարձրել։
Գրողների միության նախագահը հայտնեց, որ օտարալեզու գրողների ստեղծագործությունների հիմնական թեման հայոց ցեղասպանությունն է։
Իր կողմից Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Փիթեր Կաուին հայտնեց, որ Ցեղասպանության թեման, անկասկած, առկա է, և այն փոխանցվում էր ցեղասպանությունը վերապրած ընտանիքների կյանքերի պրիզմայի միջով։
Նա ափսոսանք հայտնեց, որ հայ գրողները քիչ են շփվում միմյանց հետ և հույս հայտնեց, որ այդ կոնֆերանսը համախմբեց նրանց։
Կոնֆերանսի արդյունքում գրողների աշխատանքները կտեղադրվեն Գրողների միության կայքում։
Անանյանը հայտնեց, որ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանն առաջարկել է 2011 թվականի կոնֆերանսն անցկացնել Մոսկվայում։ -0-