Բասկետբոլի կանանց «Հատիս» թիմն արժանի դիմադրություն ցույց տվեց հույն բասկետբոլիստուհիներին Եվրոպայի Գավաթի խաղարկությանը

13.11.2009, 16:47
Բասկետբոլի կանանց «Հատիս» թիմն արժանի դիմադրություն ցույց տվեց հույն բասկետբոլիստուհիներին Եվրոպայի Գավաթի խաղարկությանը

Բասկետբոլի կանանց «Հատիս» հայկական թիմն արժանի դիմադրություն ցույց տվեց «Սոնի Աթինաիկոս» հունական թիմին 2009/2010 Եվրոպայի Գավաթի խաղարկությանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ «հույներն առավելության հասան 105:54 հաշվով և ապացուցեցին, որ այսօր Եվրոպայում ուժեղագույն թիմերից մեկն են»,- նշեցին մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հանդիպումը Հունաստանի չեմպիոնուհիների հետ լուրջ փորձություն էր հայ բասկետբոլիստուհիների համար։  

«Մեր թիմի կորիզը հավաքվել է ընդամենը մեկ ամիս առաջ, և պրակտիկայի պակաս էր նկատվում»,- ասվում է հաղորդագրությունում։

Նոյեմբերի 19-ին «Հատիսը» կհանդիպի ռուսական «Չևակատայի» հետ։ Հաղթանակի դեպքում հայկական թիմը հաջորդ փուլ անցնելու լուրջ հնարավորություններ ձեռք կբերի։ -0-