423.85
4.07
402.21
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի Օմբուդսմենը մարդու իրավունքների պաշտպանության հարցերն է քննարկել Լոռու մարզի ղեկավարության հետ

15:41
12 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը աշխատանքային խմբով մեկնել է Հայաստանի Լոռու մարզ, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը: Այցելության հիմնական նպատակը մարզում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների ուսումնասիրությունն էր և Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների վերաբերյալ տեղում պարզաբանումներ ստանալը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Պաշտպանի առաջին հանդիպումը կայացավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որտեղ հանդիպմանը մասնակցում էր կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը և մի շարք այլ հասարակական կազմակերպությունների  և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում ՀԿ-ների կողմից Պաշտպանի ուշադրությանը ներկայացվեցին Վանաձորի տնակային ավանի իրացման հետ կապված խնդիրները, շինարարական մրցույթների և հողերի տրամադրման գործընթացների թափանցիկության խնդիրները, մարզում գործող երեխաների խնամքի երեք հաստատությունների գործունեությունը, ՀՀ Ոստիկանության Սպիտակի բաժնում տեղի ունեցած խոշտանգման դեպքը, զինվորական զորակոչի խնդիրները, հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ խնդիրներ:

ՀԿ-ների մասին օրենքի նախագծի վերաբերյալ Պաշտպանը նշեց, որ այդ խնդիրը քննարկվել է Արդարադատության նախարարի հետ, ըստ որի այդ նախագիծը ներկայացվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովին` կարծիք ստանալու նպատակով, ինչպես նաև առաջիկայում նախատեսվում է կազմակերպել քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որտեղ ՀԿ-ներին հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց մտահոգությունը: 

ՀԿ-ների կողմից բարձրացված բոլոր խնդիրները Պաշտպանը քննարկեց Լոռու մարզպետ Արամ Քոչինյանի և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ: Մարզպետի և Քաղաքապետի հետ հանդիպումների ընթացքում ներկա էին մարզպետարանի և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնց հետ ձերք բերվեց պայմանավորվածություն հաջորդող երկու օրերի ընթացքում մանրամասն քննարկել բոլոր բարձրացմած խնդիրները Պաշտպանի աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:

Պաշտպանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը հաջորդ երկու օրերի ընթացքում իրականացնելու է այցելություններ և ուսումնասիրություններ Լոռու մարզի Ոստիկանության բաժիններում, զորամիավորումներում, քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Սպիտակի Ոստիկանության բաժանմունքում: Այցելության արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի աշխատանքային խմբի վերադառնալուց հետո: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար