431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նախագահը կարևորում է UNDP ծրագրերը Հայաստանում

15:15
12 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։

 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, նախագահը երախտագիտություն է հայտնել տիկին Վիդալին, պաշտոնավարման չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար:

Մեծ նշանակություն տալով ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին` նախագահ Սարգսյանն ասել է. «Խոսքն այստեղ միայն ֆինանսական միջոցների մասին չէ, շատ ավելի կարևոր են փորձը, ներգրավվածությունն ու համեմատվելու հնարավորությունը»:

Կոնսուելո Վիդալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-Հայաստան գերազանց փոխգործակցության համար:

Նա ասել է, որ հեռանում է հիանալի հիշողություններով և մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ տարածքների համաչափ զարգացման, հաջորդ տարի նախատեսվող մարդահամարի կազմակերպման հարցերի շուրջ:

ՄԱԿ-ի մշտական համակարգողն ուշագրավ է համարել Հայաստանի օրինակը, որ տնտեսության վրա թեև գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել, այնուամենայնիվ սոցիալական ծրագրերը լիովին պահպանվել են: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան