Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում տրանսպորտի ոլորտի աշխատողների միջոցառումներին
11.11.2009,
16:23
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում տրանսպորտի ոլորտի աշխատողների միջոցառումներին
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում տրանսպորտի ոլորտի աշխատողների միջոցառումներին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։
Նրա խոսքերով, նոյեմբերի 19-ից 20-ը Մոսկվայում կանցկացվի միանգամից երեք միջոցառում, մասնավորապես, Համագործակցության տրանսպորտի ոլորտի աշխատակիցների կոմիտեի նախարարական խորհուրդը, անվտանգ երթևեկության կոնֆերանսը, ինչպես նաև Ռուսաստանյան տրանսպորտային ընկերության 200-ամյակը։
«Հայկական պատվիրակությունը պարտադիր ներկայացված է բոլոր երեք միջոցառումներում, սակայն դեռ պարզ չէ, թե որ ձևաչափով»,- ասաց Սարգսյանը՝ չբացառելով, որ զեկույցով հանդես կգա միջոցառումներից մեկում։ -0-