Վանաձորի բնակչուհին թունավորվել է բնական գազից, կյանքին վտանգ չի սպառնում

11.11.2009, 13:51
Վանաձորի բնակչուհին թունավորվել է բնական  գազից, կյանքին վտանգ չի սպառնում

Բնական գազից թունավորման կասկածանքով Վանաձոր քաղաքի թիվ 2 հիվանդանոց է տեղափոխվել Ուսանողական 10/6 հասցեի բնակչուհի, 72-ամյա Ֆլորիկ  Մելիքջանյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից,  ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում: -0-