410.04
4.03
388.59
+18
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարները երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

12:01
11 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարարն Էդվարդ Նալբանդյանն ու Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյը ՀՀ ԱԳ նախարարի՝ Շվեյցարիա կատարած կարճատև պաշտոնական այցի շրջանակներում երկկողմ համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր են ստորագրել:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և  Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը»:

Այցի շրջանակներում կողմերը նաև գոհունակությամբ նշել են, որ վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններն աննախադեպ զարգացում ապրեցին, ինչի վկայությունն է Հայաստանի և Շվեյցարիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և  Հանս-Ռուդոլֆ Մերցի հանդիպումը, արտգործնախարարների միջև կայացած տասնյակ բանակցությունները և  Շվեյցարիայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Հարաբերությունների զարգացումը նշանավորվեց Շառլ Ազնավուրի՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակմամբ, ինչպես նաև Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնադրմամբ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և Շվեյցարիայի միջնորդությանը` Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել միջնորդական ջանքերի համար

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` Շվեյցարիան ստանձնել էր մի առաքելություն, որը պահանջում էր միաժամանակ հաստատակամություն և զսպվածություն, երևակայություն, զգուշություն ու համբերություն, և միջնորդ պետությունը պատվով կատարեց այդ առաքելությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-Ռեյն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և զարգացումներին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին