431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Չեխիան մտադիր են ընդլայնել երկկողմ իրավապայմանագրային բազան

20:01
10 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն ու Չեխիան մտադիր են ընդլայնել երկկողմ իրավապայմանագրային բազան, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այս մասին հայտարարվել է ՀՀ ԱԳՆ-ում կայացած հայ-չեխական քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, որին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հայ-չեխական բիզնես-կապերի զարգացման աջակցմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև երկու երկրների համագործակցության հարցերը ԵՄ «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում:

«Կողմերը քննարկեցին քաղաքական երկխոսությանը, առևտրային կապերի և ներդրումների խրախուսմանը, միջազգային կազմակերպություններում երկկողմ համագործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, «Արևելյան գործընկերության» շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ:

«Կողմերը նշեցին մարդկային շփումների խրախուսման կարևորությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերը պայմանավորվեցին երկկողմ քաղաքական շփումներին հաղորդել պարբերական բնույթ: Չեխական կողմը հրավիրեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներին խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնել Պրահայում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան