Ավելի քան 19 հազար հայ ուսանող կկարողանա 2010 թվականին բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի պետբյուջեի հաշվին, երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Հայաստանի պետբյուջեի հաշվին 2010 թվականին կֆինանսավորվի 19,1 հազար ուսանողի ուսումը։ Այսպիսով, նրանք Հայաստանի բուհերում անվճար ուսուցման հնարավորություն կստանան»,- տեղեկացրեց նախարարը։
Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին երկրի պետբյուջեի նախագծով 2010 թվականին նախատեսվում է հատկացնել 7,5 մլրդ դրամ, ինչը 0,6 տոկոսով ցածր է 2009 թվականի ցուցանիշից։
Կրթության ոլորտի ֆինանսավորման բյուջետային ծախսերը 2010 թվականին կկազմեն 95,4 մլրդ դրամ կամ ՀՆԱ ծավալի մոտ 3 տոկոսը։ 2009 թվականին ոլորտի բյուջետային ծախսերը կկազմեն 108 մլրդ դրամ։ -0-