Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 2010 թ.-ին 15 մլն եվրո կհատկացնի Սևանա լճի ջրի մաքրման ծրագրի իրականացմանը, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Նրա խոսքերով` Հայաստանը պետական մակարդակով զբաղվում է լճի խնդիրներով, որոնցից կարևորագույնները ջրի մակարդակի բարձրացումն ու դրա մաքրումն է:
«Առանց ջրի մաքրության ու որակի ապահովման լճի մակարդակի բարձրացման միջոցառումներն անիմաստ կլինեն»,- ասաց Մովսիսյանը:
Հանձնաժողովի ղեկավարն ընդգծեց, որ ծրագիրը նախատեսում է ջրամբարների մաքրում, որտեղից ջուրը թափվում է լիճ, և ջրատար ուղիների վերականգնում: -0-