Երևանն ու Կալինինգրադը ծրագրում են երկկողմ համագործակցության հուշագիր ստորագրել՝ քաղաքների միջև առևտրտատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային կապերն ամրապնդելու նպատակով, նշվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ Կալինինգրադ կայանալիք պաշտոնական այցի շրջանակներում:-0-