Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացումը դարձել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի հիմնական թեմաներից մեկը, հայտնեց միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:
«Հայ-ռուսական հանձնաժողովի գոյության բոլոր տարիներին մենք աշխատում ենք երկու երկրների միջև բարեկամության և փոխհարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Այսօր մենք քննարկել ենք Հայաստանում երկաթուղու զարգացման հնարավորությունները»,- երկուշաբթի Ռիժկովն ասաց լրագրողներին:
Նա նշեց, որ գոհ է Հայաստան կատարած իր այցի արդյունքներից և տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները հասցրել են կառույցի նիստ անցկացնել, դիտարկել մի շարք հարցեր: «Կարելի է ասել, որ այսօր Հայաստանում երկաթուղայինի օր ստացվեց»,- նշեց նա:
Ռիժկովի խոսքերով՝ Հարավկովկասյան երկաթուղու վարչություն կատարած այցի ժամանակ հանձնաժողովի անդամներին ներկայացվել են Հայաստանում երկաթուղու զարգացման հեռանկարները, ամփոփվել անցյալ տարվա գործունեության արդյունքները: Ռուս համանախագահը նշել է, որ երկաթուղային հաղորդակցության ակտիվացման համար հարկ է մի շարք միջոցառումներ անցկացնել, մասնավորապես, լաստանավային փոխադրումների ակտիվացման մասով:
Ռիժկովը նաև կարծիք հայտնեց, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո տրանսպորտային փոխադրումների սակագների իջեցումը հնարավոր կդառնա:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։
«ՀԿԵ» ՓԲԸ օպերատիվ տվյալներով՝ ընկերության ներդրումները Հայաստանում 2009 թ.-ի 9 ամսում կազմել են 443,8 մլն. ռուբլի:-0-