427.47
4.3
402.36
+10
Եղանակը Երևանում
Հայ

Նկարիչ Վիլիկ Զաքարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսն է բացվել Երևանում

18:16
09 Նոյեմբերի 2009

Նկարիչ Վիլիկ Զաքարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսն է բացվել նոյեմբերի 9-ին Երևանում՝ Հայաստանի Նկարիչների միության շենքում։ Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի՝ 2000-2009 թվականներին ստեղծած աշխատանքները։

«Իմ աշխատանքներում ես միշտ տեղ եմ թողնում այցելուի երևակայության համար, որը միանում է իմ մտահղացմանը և կտավի մասին ամբողջական պատկերացում է ստեղծում»,- ասաց նկարիչը։

Նկարչի խոսքերով՝ իր աշխատանքներն արված են մոդեռն ոճով։ Սակայն Զաքարյանն ավելացրեց, որ չի սահմանափակում իրեն որևէ գունային կամ ոճային սահմաններով։ «Թող քննադատները մտածեն, թե ինչպես կոչել իմ ստեղծագործությունը»,- ասաց Զաքարյանը։

Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց արվեստաբան Լևոն Լաճիկյանը, Զաքարյանին հաջողվել է ստեղծել իր սեփական ոճը։ «Սակայն, ի տարբերություն շատերի, նա դրանով չի սահմանափակվի։ Իր ստեղծագործությունում նա մշտապես  կատարելագործում է իր ոճը»,- նշեց քննադատը։

Վիլիկ Զաքարյանը ծնվել է 1952 թվականին։ 1975 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1984 թվականից Նկարիչների միության անդամ է, իսկ 1996-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ։

Զաքարյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Պրահայում (1988), Օբերհաուզենում (1995), Փարիզում (1997), Մոսկվայում (2002) և Մարսելում (2004)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
19:25
23 Հոկտեմբերի 2023
ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր
Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
17:12
23 Հոկտեմբերի 2023
Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի պատգամավորն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը
15:28
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին
14:55
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա. Փաշինյան
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները
14:08
17 Հոկտեմբերի 2023
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև
ԵՄ–ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում
09:51
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանը պատրաստ է հայ– թուրքական սահմանի բացմանը, գնդակը Թուրքիայի դաշտում է. ԱԳՆ
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, փոխնախարարը շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է դրան, ու գնդակը Թուրքիայի դաշտում է
14:05
13 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Պուտին
Պուտինը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը իրենց լիազորությունների շրջանակում