Հայկական հանգստավայրերը պատրաստ են ձմեռային տուրիստական սեզոնի

09.11.2009, 15:52
Հայկական հանգստավայրերը պատրաստ են ձմեռային տուրիստական սեզոնի

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հանգստավայրերը պատրաստ են ձմեռային տուրիստական սեզոնի բացմանը, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրոսյանը:  

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր ձևավորված ենթակառուցվածք կա Ծաղկաձորում և Ջերմուկում, որոնք պատրաստ են ընդունելու շուրջ 2 հազար զբոսաշրջիկների:

Նա նշեց նաև, որ Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում կզարգացվի դահուկային զբոսաշրջությունը, ինչի համար արդեն պատրաստված են համապատասխան տուրփաթեթներ:

«Հայաստանում դահուկային զբոսաշրջության հանդեպ հետաքրքրությունն աճում է, ինչի կապակցությամբ Գյումրիում կգործի դահուկային ճանապարհ, որով այս մարզաձևի սիրահարները կկարողանան դահուկային զբոսանքներ իրականացնել»,- ասաց Ապրեսյանը: 

Նրա խոսքով՝ քաղաքում ձևավորվում են համապատասխան ենթակառուցվածքներ, տարվում են աշխատանքներ զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ նախատեսվում են անհրաժեշտ պարագաների վարձակալման հնարավորությունները:

Ապրեսյանը նշեց, որ ավանդական հայկական լեռնադահուկային հանգստավայրեր Ծաղկաձորն ու Ջերմուկը այս սեզոնին պատրաստ են ավելի լավ, քան 2008 թ.-ին, և դահուկասպորտի տարբեր տեսակների սիրահարներին մնում է միայն սպասել տեղումների անհրաժեշտ մակարդակին:

2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում զբոսաշրջիկների այցելությունները թիվը Հայաստան աճել է 5,8 տոկոսով 2008 թ.-ի միևնույն ցուցանիշի համեմատ և կազմել 422,807  հազար մարդ: 

Էկոնոմիկայի նախարարության տվյալների համաձայն՝ 2009 թ.-ին Հայաստանում սպասվում է զբոսաշրջիկների թվի աճ 7-10 տոկոսով:-0-