«Արմավիա» ավիաընկերությունն արժեքավոր նվեր է հանձնել իր 600 հազարերորդ ուղևորին

09.11.2009, 14:14
«Արմավիա» ավիաընկերությունն արժեքավոր նվեր է հանձնել իր 600 հազարերորդ ուղևորին

Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը երկուշաբթի իր 600 հազարերորդ ուղևորին արժեքավոր նվեր է հանձնել:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, ընկերության 600 հազարերորդ ուղևորը դարձավ Գյումրիի բնակչուհի Ռայա Մխիթարյանը, ով թռիչք էր կատարում Երևան-Կրասնոդար U931 չվերթով:

Մխիթարյանի էկոնոմ-կլասի տոմսը փոխարինվեց բիզնես-կլասով, բացի այդ ուղևորին հանձնվեց մեծ պլազմային հեռուստացույց:

Մխիթարյանն ասել է, որ «երբեք չի հավատացել նման անակնկալների, ավելին՝ երբեք չի սպասել, որ նման բան իրեն կհանձնվի»:

«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 250 չվերթ 30  ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք:

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թ.-ին, իսկ 2005 թ.-ին ընկերության բաժնետոմսերի ամջողական փաթեթը փոխանցվել է «Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին: Ավիաընկերության ավիապարկում կան А-319 տեսակի երեք, А-320 տեսակի երկու ինքնաթիռներ, ինչպես նաև Բոյինգ 737-300, CRJ-200, ՏՈՒ-134  ինքնաթիռներ:-0-