Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակում, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հավատարմագրերը:
Ինչպես հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նախագահը նշել է, որ երկար պատմական ճանապարհը երկու ժողովուրդների միջև մեզ պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել:
«Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես ուշադրության և կատարելագործման կարիք ունեն: Այդ իսկ պատճառով մեր պետությունների դեսպանները պետք է շատ ինտեսնիվորեն աշխատեն»,- ասաց նախագահը:
Երկրի ղեկավարը կարծիք հայտնեց, որ հնարավորությունների ողջ ներուժը օգտագործված չէ, և կարող են փոխգործակցության նոր հեռանկարներ բացվել:
Դեսպան Տաբատաձեի խոսքով` Նախագահ Սաակաշվիլին ևս մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և գտնում է, որ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն:
Նա միաժամանակ ասել է, որ իր երկրի քաղաքական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի Նախագահի տեսլականը` համարելով, որ նա այն քաղաքական գործիչն է, ով նայում է ապագային` չմոռանալով անցյալը:
Հանրապետության Նախագահը և դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել համատեղ քննարկումների ու երկխոսության միջոցով:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև օրակարգային հարցերին և համատեղ միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման գործում և ասել, որ գործունեության ընթացքում նա ամենայն աջակցություն կստանա պետական մարմինների կողմից: Դեսպան Տաբատաձեն իր հերթին նշել է, որ տրամադրված է ակտիվ աշխատանքի:-0-