Հայ մարզիկները 2009 թվականին զգալիորեն բարելավել են իրենց արդյունքները. Սպորտի նախարարություն

06.11.2009, 18:08
Հայ մարզիկները 2009 թվականին զգալիորեն բարելավել են իրենց արդյունքները. Սպորտի նախարարություն

Հայ մարզիկները 2009 թվականին զգալիորեն բարելավել են իրենց արդյունքները 2008 թվականի համեմատ, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։  

«Դեռևս չավարտված 2009 թվականին մեր մարզիկների հաշվին արդեն կա տարբեր աստիճանի 119 մեդալ, 2008 թվականի Օլիմպիական խաղերում, աշխարհի առաջնություններում և Եվրոպայի առաջնություններում նվաճած 108 մեդալի դիմաց»,- ասաց նա։

Միաժամանակ նախարարը նշեց, որ մինչև տարեվերջ կանցկացվեն մի շարք մարզական մրցումներ, որոնցում հայ մարզիկները մեդալներ նվաճելու մեծ հնարավորություններ ունեն, մասնավորապես, նոյեմբերին կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունը, տեկվանդոյի Եվրոպայի առաջնությունը, ուշուի աշխարհի առաջնությունը, շախմատի աշխարհի առաջնությունը 8-ից 18 տարեկանների տարիքային կարգերում։ -0-