431.08
4.38
402.99
0
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան կմասնակցի Երևանում անցկացվող CTS զբոսաշրջային ցուցահանդեսին

17:24
06 Նոյեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան 2010 թվականին կմասնակցի CTS զբոսաշրջային ցուցահանդեսին Երևանում, ուրբաթ CTS 2009 ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի բացմանը հայտարարեց Հայաստանի տուրիստական գործակալությունների միության նախագահի տեղակալ Եղիշե Թանաշյանը։

«Հայաստանի տուրիստական գործակալությունների միության և Թուրքիայի նմանատիպ միության և թուրքական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել CTS 2010 ցուցահանդեսին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ»,- ասաց Թանաշյանը։

Նրա խոսքերով, թուրքական կողմն ափսոսանք է հայտնել այս տարի ցուցահանդեսին չմասնակցելու առիթով, սակայն հաստատել է իր մասնակցությունը հաջորդ՝ 2010 թվականի հոբելյանական՝ թվով 10-րդ ցուցահանդեսին։

Թանաշյանը նշեց, որ ցուցահանդեսն ուղղված է Հայաստանի ոչ միայն ներգնա, այն նաև արտագնա զբոսաշրջության խթանմանը։

Ինչպես նշեց Թանաշյանը, հաջորդ տարի ցուցահանդեսը կկազմակերպվի գարնանը, և ոչ թե աշնանը, ինչը թույլ կտա խթանել զբոսաշրջիկների հոսքն ամառային արձակուրդների սեզոնում։

«Չնայած ճգնաժամի հասցրած վնասին՝ Հայաստանի տուրիստական գործակալությունների միությունն ուրախ է փաստել, որ դա որևէ կերպ չի արտացոլվել ցուցահանդեսի մասնակիցների թվի վրա, և, ավելին, ակնհայտ է ցուցահանդեսի աշխարհագրության ընդլայնումը»,- ասաց Թանաշյանը։ 2009 թվականին ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 65 ընկերություն, հյուրանոցային համալիր, ավիաընկերություն, ասոցիացիա, որոնց թվում են ոչ միայն հայրենական, այլ նաև օտարերկրյա ընկերություններ, մասնավորապես, շուրջ ինը ընկերություն Վրաստանից, ինչպես նաև Իսրայելից, Հունաստանից և Լեռնային Ղարաբաղից։

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո և ASTA-ի (ASTA-American Society of Travel Agents) մասնակցությամբ։ Հիմնական գործընկերներն են՝ USAID CAPS-ը (Հայաստանի մրցունակ մասնավոր հատված), Հայաստանի տուրիստական գործակալությունների միությունը։ Ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 1999 թվականին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան