Հայ-թուրքական սահմանի բացումը դրականորեն կազդի Հայաստանի տնտեսության զարգացման վրա

06.11.2009, 15:16
Հայ-թուրքական սահմանի բացումը դրականորեն կազդի Հայաստանի տնտեսության զարգացման վրա

Հայ-թուրքական սահմանի բացումը դրականորեն կազդի Հայաստանի տնտեսության զարգացման վրա, կարծում է «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ գլխավոր տնօրեն, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Եսայանը։

«Փոքր տնտեսությունները միշտ շահում են խոշորների հետ համագործակցության արդյունքում, եթե խելացի են մոտենում դրան»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։ Միաժամանակ Ասատրյանը չբացառեց նախնական փուլում որոշ «բացասական միտումների» առկայությունը` նշելով, որ հետագայում հեռանկարներն ավելի հուսադրող կլինեն։

«Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանի տնտեսությունը կսովորի «ընկերություն անել» Թուրքիայի հզոր տնտեսության հետ։ Սահմանի բացումը, միանշանակ, կմեծացնի հայրենական արտադրանքի արտահանման շուկան, և դա, առաջին հերթին, վերաբերում է շինանյութի արդունաբերությանը և էներգետիկային»,- ասաց Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:  --0--