Երևանի և Բեյրութի միջև համագործակցության մասին համաձայանգրի իրագործման հնարավորություններն են քննարկել Լիբանանում Հայաստանի դեսպանն ու Բեյրութի քաղաքապետը

05.11.2009, 19:43
Երևանի և Բեյրութի միջև համագործակցության մասին համաձայանգրի իրագործման հնարավորություններն են քննարկել Լիբանանում Հայաստանի դեսպանն ու Բեյրութի քաղաքապետը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Բեյրութի քաղաքապետ Աբդել Մունիմ Արիսին:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Երևան և Բեյրութ քույր քաղաքների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման հնարավորություններն ու եղանակները:

Զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է մշակել գործողությունների ծրագիր տարբեր ուղղություններով հարաբերությունները սերտացնելու նպատակով:

Ընդգծվել է նաև քաղաքապետերի և քաղաքապետարանների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման կարևորությունը: -0-