ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ն ծրագրում է 2010 թ.-ին Հայաստանին օգնության կարգով 100 մլն եվրո հատկացնել, հայտնեց ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը:
«Հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հայտնեց Հայաստանին 100 մլն եվրո տրամադրելու մտադրության մասին և առաջարկեց ԵՄ-ին տվյալ միջոցները հատկացնել հանրապետությանը»,- Սաֆարյանն ասաց հինգշաբթի 2010 թ.-ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ եվրաինտեգրման և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովներում:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ Ֆինանսների փոխնախարարը, տվյալ միջոցներից 35 մլն եվրոն Հայաստանին կհատկացվի որպես դրամաշնորհ, իսկ 65 մլն եվրոն՝ որպես վարկային միջոցներ: Փոխնախարարի բերած տվյալներով՝ միջոցները Հայաստանին կհատկացվեն երկու տրանշերով՝ 2010 թ.-ի առաջին և 4-րդ քառորդներում:
Սաֆարյանը նշեց, որ ներկայումս Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին վերջնական որոշումը դեռ ընդունված չէ, ինչի պատճառով նշված միջոցները չեն արտացոլվել երկրի պետբյուջեի նախագծում:
«Վստահ չեմ, որ նշված 100 մլն եվրոն կընդգրկվի 2010 թ.-ի Հայաստանի պետբյուաջեի ամփոփիչ տարբերակում, քանի որ ըստ ամենայնի միջոցները տրամադրելու մասին որոշումն այնքան արագ չի ընդունվի»,- հավելեց փոխնախարարը: -0-