Դիվանագիտական դպրոցը Հայաստանում կսկսի լիարժեք գործել 2010 թ.-ին. նախարար

05.11.2009, 17:42
Դիվանագիտական դպրոցը Հայաստանում կսկսի լիարժեք գործել 2010 թ.-ին. նախարար
Դիվանագիտական դպրոցը Հայաստանում կսկսի լիարժեք գործել 2010 թ.-ին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դիվանագիտական դպրոցը Հայաստանում կսկսի լիարժեք գործել 2010 թ.-ին, ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«2009 թ.-ին ՀՀ ԱԳՆ-ն ծրագրեր ուներ, որոնք իրականացված չէին, օրինակ, Դիվանագիտական դպրոցի բացման ծրագիրը: Սակայն դպրոցն անպայման բացվելու է, արդեն 2009 թ.-ի դեկտեմբերին կանցկացվեն քննությունները, և մյուս տարի այն կսկսի լիարժեք գործել»,- Նալբանդյանն ասաց հինգշաբթի 2010 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովներում:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ դպրոցի բացումը ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ նվաճում է: Միևնույն ժամանակ նախարարը հայտնեց, որ Դիվանագիտական դպրոցի բացման միջոցները կվերցվեն ոչ թե պետբյուջեից, այլ կհայթհայթվեն միջազգային կազմակերպություններից:

Սակայն Նալբանդյանը չհստակեցրեց դպրոցի բացման ծախսերի գումարներն ու ֆինանսավորման աղբյուրները:  

«Այսպիսով, մենք կկարողանանք կարևոր ծրագիր իրականացնել, որի սկզբի մասին մենք հայտարարել էինք դեռևս անցյալ տարվա սկզբին»,- նշեց նախարարը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պարզաբանեց, որ Դիվանագիտական դպրոցի լավագույն շրջանավարտները արտամրցութային հիմունքներով իրենց կարիերան կսկսեն ԱԳՆ-ում: -0-